ԵԼՔ դաշինքի քաղաքական թիմը (ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանը) հունիսի 16-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։
Դաշինքի անդամները և նախագահը քննարկել են ԼՂՀ և ՀՀ անվտանգության հիմնախնդիրների շուրջ համատեղ համագործակցությունը և անելիքները։
Մամուլի հետ կապերի բաժին