Լրահոս
Օրվա լրահոսը

2016թ.-ին հայ միգրանտների 95%-ն աշխատել է ՌԴ-ում. մի մասը վերադարձել է՝ ՌԴ տնտեսական անկման պատճառով (Տեսանյութ)

Հունիս 17,2017 14:41

Տարեցտարի մեծանում է միգրացիոն գործընթացներում ՀՀ քաղաքացիների ներգրավվածության թիվը: ՀՀ-ից որպես աշխատանքային միգրանտներ մեկնում են 18-54 տարեկանները, որոնցից 77%-ը՝ տղամարդիկ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Վերադարձ և պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ նախագահ Տաթևիկ Բեժանյանը:

Նրա փոխանցմամբ՝ պետպատվերով արված վերջին հետազոտություններով՝ մինչեւ 2015 թվականը երկարաժամկետ աշխատանքային միգրանտների թիվը կազմում էր տարեկան 35 000, որի հիսուն տոկոսը մշտական միգրանտներն էին. «2016թ.-ին հայ միգրանտների 95%-ը ՌԴ-ում է աշխատել, որի տնտեսության վատթարացման հետեւանքով է միգրացիան փոքր-ինչ նվազել: Մի մասը վերադառնում էր, որովհետեւ չէր կարողանում նախորդ տարիների գումարը վաստակել, մի մասն էլ այլեւս չմեկնեց»:

Փորձագետը նշեց՝ մտավախություն ունեն, որ 90-ականների սկզբի ուղեղների արտահոսքը կկրկնվի. «Հիմա ունենք սեռերի հարաբերակցության խաթարում, ծերացման երեւույթի արագացում, նոր սերնդի սոցիալացման եւ տարեցների ապահովության հարցեր»:

Տաթևիկ Բեժանյանը նաեւ նշեց, որ 2017թ միգրացիայի վերաբերյալ արդյունքները հրապարակվեն այս տարի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930