Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայազն» կուսակցությունն ինքնալուծարվեց

Հունիս 17,2017 14:27

17.06.2017 թ.

«Հայազն» կուսակցությունը Երևանից դուրս անցկացրեց իր արտահերթ 4-րդ համագումարը, որին իբրև հյուր ներկա էին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները: Համագումարի 30 պատվիրակները, քննության առնելով Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական և անվտանգության խնդիրները, միաձայն որոշեցին ընդունել հետևյալ բանաձևերը.

1.Հայաստանում ապրիլին անցկացված խորհրդարանական ընտրություններում արձանագրված ցուցանիշները գաղափարական այլընտրանքի բացակայության արդյունքն են:

2.Հայաստանի քաղաքական դաշտի առողջացման և երկրում որակական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է կուռ, միասնական և մեծ քաղաքական թիմ, որն իր առջև խնդիր է դնելու հանդես գալ երկրում քաղաքական օրակարգ ձևավորելու դիրքերից:

3.Հիմք ընդունելով սույն թ-ի մայիսի 1-ին «Հայազնի» և ՍԴՀԿ-ի կողմից իրականացրած միասնական համաժողովում ընդունված Մանիֆեստը, անցնել սոցիալապես անպաշտպան խավերի քաղաքական շահերի ներկայացման կարևորագույն գործընթացին:

4.Գիտակցելով Հայաստանի և Արցախի անվտանգության հարցում համահայկական ներուժի օգտագործման հրամայականը և ունենալով գաղափարական ու քաղաքական նույնական հայացքներ

Համագումարը որոշեց

«Հայազն» կուսակցությունը  ինքնալուծարվում է և իր կազմակերպական ողջ ներուժով առաջիկա մեկ ամսվա ընթացքում ներառվում է Հայ իրականության առաջին քաղաքական՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շարքերը՝ մաս կազմելով համահայկական մեծ ընտանիքին:

«Հայազն» կուսակցության մամլո ծառայություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930