Լրահոս
Օրվա լրահոսը

Կա մի սահման, որն անգամ մեր տիպի երկրներում պարտավոր են պահպանել. «Հրապարակ»

Հունիս 17,2017 13:02

Բայց կա մի սահման, որն անգամ մեր տիպի երկրներում պարտավոր են պահպանել։ Երբ պետական պաշտոնյան ակնհայտորեն չի համապատասխանում զբաղեցրած դիրքին, երբ նրանից տարիներ շարունակ դժգոհություն կա, երբ աչքի առաջ հարստանում է, լկտիանում եւ արհամարհում ՀՀ քաղաքացուն ու նրա շահը, նա պետք է հեռանա։ Այդպիսի օրինակներ մենք էլի ունենք․ Սյունիքի մարզպետի դեպքը, օրինակ, որի ընտանիքի անդամների արարքները լցրեցին հասարակության համբերության բաժակը եւ ստիպեցին իշխանություններին պաշտոնից ազատել նրան։

Նմանատիպ մի օրինակ էլ Հրազդանի քաղաքապետն է, որի վերընտրվելը 2016 թվականին արդեն նոնսենս էր, քանի որ ոչնչով չէր արժանացել կրկին այդ պաշտոնն զբաղեցնելու պատվին։ Նրանից բազում դժգոհություններ կային եւ հիմա էլ կան։ Իսկ օրեր առաջ տեղի ունեցած միջադեպը եկավ ապացուցելու, որ ճիշտ էին 2016-ին ահազանգ հնչեցնողները։ Մի քաղաքապետ, որը թույլ է տալիս անչափահաս որդուն ծառայողական ավտոմեքենան վարել եւ իր աշխատանքային պարտականությունները կատարող մարդուն սպանել, չպետք է պաշտոնավարի։ Մանավանդ՝ փոխանակ կատարվածի համար զղջալու, քաղաքապետը ոստիկանություն էր ուղարկել սեփական վարորդին՝ նրան ստիպելով մոլորեցնել իրավապահներին եւ իր վրա վերցնել կատարվածի մեղքը։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930