Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենալավատեսական սցենարով՝ 2050թ. ՀՀ բնակչության թիվը կգերազանցի 3 միլիոնը (Տեսանյութ)

Հունիս 17,2017 12:55

«1985-90 թվականներին մինչեւ 80 հազար ծնելիություն ենք ունեցել, ցածր մահացություն եւ միգրացիա, իսկ անկախությունից ի վեր՝ 90-ականների ցուրտ ու մութ տարիներին, 400 հազար քաղաքացիներ անվերադարձ գնացին երկրից: Ծնելիությունն էլ անկում ապրեց՝ 2000թ.-ին կազմելով 35.000»-այսօր լրագրողների հետ զրույցում այս տվյալները ներկայացրեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Նա նշեց, որ ՀՀ-ում այժմ ծնելիության գործակիցը 1.6-1.7  է. «Դա նշանակում է, որ բնական վերարտադրություն տեղի չի ունենում: Հիմա ունենք 60+ տարիքի 13% բնակչություն: Մահացության ցուցանիշը գնալով կբարձրանա»:

Հայրապետյանը ներկայացրեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի վերջին հետազոտության տվյալները, համաձայն որոնց՝ ամենալավատեսական սցենարով մինչեւ 2050թ. ՀՀ բնակչությունը հնարավոր է դառնա 3 միլիոն 200.000: «Սա այն դեպքում, եթե ժողովրդագրության կայունացման ուղղությամբ լուրջ քաղաքականություն տարվի, եւ անկանխատեսելի իրավիճակներ, ինչպես օրինակ՝ քառօրյա պատերազմներ, չլինեն: Իսկ ամենավատատեսական սցենարով՝ նշյալ ժամանակահատվածում բնակչության թիվը կլինի 2 միլիոնից պակաս: Իսկ ծնունդների թիվը կարող է կտրուկ նվազել 2024-2030 թվականներին»,-ասաց Գարիկ Հայրապետյանը:

Նա նաեւ նշեց՝ ՀՀ-ն այն բացառիկ երկիրն է, որը վերջին 5 տարում գրանցեց սեռով պայմանավորված աբորտների թվի նվազում: Այս ուղղությամբ էլ առաջիկայում ԵՄ-ի ֆինանսավորմամբ քարոզչական ծրագիր է իրականացվելու:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930