Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր տնտեսական փաստաթղթին ծանոթ չեն նաեւ «Ծառուկյան դաշինքում». «Հրապարակ»

Հունիս 17,2017 12:29

Նոր տնտեսական փաստաթղթին ծանոթ չեն նաեւ «Ծառուկյան դաշինքում», սպասում են հունիսի 19-ին ստանան, ծանոթանան, ապա, ամենայն հավանականությամբ, միասնական դիրքորոշում հայտնեն իրենց քվեարկությամբ:

Ինչպե՞ս է ձեւավորվելու «ԾԴ»-ի դիրքորոշումը նոր ծրագրի վերաբերյալ՝ կատարված աշխատանքի՞ արդյունքով, թե՞ նոր ծրագրի դրույթներով։ Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ ծրագրում պետք է հստակ եւ ռեալ ծրագրեր մատնանշվեն կոնկրետ ժամկետների վերաբերյալ. «Իսկ եթե տեսնենք, որ բացարձակ ռեալություն չկա, ու միայն ցանկությունների մակարդակում է, այ, դրանով էլ կպայմանավորվի մեր դիրքորոշումը»:

Բոստանջյանի կարծիքով՝ նոր ծրագիրն էականորեն չի տարբերվի սեպտեմբերին ներկայացրածից, իսկ այնտեղ վարչապետը, ըստ նրա, կարեւոր առաջնահերթություններ է ներկայացրել. «Մենք գործ ունենք մեծ համակարգերի հետ՝ ինչպիսին երկիրն է, տնտեսությունն է, իսկ տնտեսության մեջ նման բան չկա, որ մի քանի ամիս հետո կտրուկ իրավիճակ փոխենք: Այս առումով մեր վարչապետը թեեւ հայտնագործություն չարեց, բայց չափազանց կարեւոր առաջնահերթություն որդեգրեց՝ ներդրումային քաղաքականության ակտիվացումը․ ի վերջո, ցանկացած երկրի զարգացումը կարելի է ապահովել բացառապես ներդրումների շնորհիվ»:

Հարցին, թե հաջողվե՞ց վարչապետին ներդրումային վստահելի քաղաքականություն իրականացնել, կյանքի կոչել իր խոստումները, Բոստանջյանը պատասխանեց. «Ամբողջ խնդիրն էլ հենց դա է, մենք չենք կարող վստահ եւ ամուր ասել այդ մասին, որ ներդրումներն այն ծավալի չէին, որքան ինքն էր ասում»: «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչը շեշտեց, որ ցանկալի ծավալի ներդրումներ ունենալու համար նախ պետք է համապատասխան միջավայր ստեղծել, ինչը միայն Կարեն Կարապետյանի ձեռքում չէ, համակարգային փոփոխություններ պետք է իրականացնել: «Հիմա մեզ մոտ ռիսկերն այնքան մեծ են, որ անգամ տեղացի ներդրողներս փոքր ներդրումներ չենք ուզում անել, ուր մնաց օտարերկրյա ներդրողները, որոնք ավելի շատ երաշխիքներ կպահանջեն»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930