Երեկ երեկոյան Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքից կրակահերթերի բարձր ձայներ են լսվել: Այս մասին ֆեյսբուք սոցիալական կայքում ահազանգում էին գյումրեցի օգտատերերը:
Փորձեցինք կրակոցների վերաբերյալ պարզաբանում ստանալ 102-րդ ռազմաբազայի մամուլի պատասխանատու Անդրեյ Դոբրոսմիսլովից, սակայն նրա հեռախոսահամարին պատասխանեց իգական սեռի ներկայացուցիչ, որը ներկայացավ վերջինիս կինը և տեղեկացրեց, որ Անդրեյն այս պահին չի զբաղվում կառույցի աշխատանքներով, գտնվում է ՌԴ-ում, գործուղման մեջ է:
Այլ աղբյուներներից մեզ հայտնի դարձավ, որ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են իրականացնում, որի մասին, սակայն բնակչությանը համապատասխան իրազեկում չի տրվել: Մինչդեռ պատշաճ իրազեկման դեպքում գյումրեցիների շրջանում նման անհանգստություն չէր առաջանա:
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում