Լրահոս
Օրվա լրահոսը

Այս կարգի համաժողովներում հետին թվով դասեր տալը, մեղմ ասած, այնքան էլ ընդունելի չէ. «Ազգ»

Հունիս 17,2017 11:39

Իհարկե` տարբեր մանր-մունր արթնացնողներ միշտ էլ կգտնվեն, ինչպես օրինակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, որը երեկ ԵԽ երեւանյան գրասենյակի կազմակերպած «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը եւ հետագա քայլերը» համաժողովի ժամանակ բավական կոշտ փորձել էր համաժողովի վերնագրի դասերը միանգամից ու միաժամանակյա Հայաստանի իշխանությանը տալ, թե պետք է արժանահավատ դարձնել Հայաստանի ԿԸՀ-ն, ոչ ոք չի կարող պնդել, թե Հայաստանի ընտրությունները կատարյալ էին, ռեյթինգային ցուցակների առկայությունն էլ ընտրություններում լուրջ խնդիր է, ու նաեւ կոչ էր արել բարելավել ընտրական օրենսգիրքը, դատական համակարգը:

Իհարկե, Սվիտալսկին իրավացի է, սակայն ամբողջ բանն այն է, որ ռեյթինգային կարգի որդեգրման դեմ ոչ Վենետիկյան հանձնաժողովն է ժամանակին արտահայտվել, ոչ էլ եվրոպական կառույցների ներկայացուցիչներն են ընտրությունների արդյունքների վերաբերյալ առանձնապես կոշտ գնահատականներ հնչեցրել, իսկ ահա այս կարգի համաժողովներում հետին թվով դասեր տալը, մեղմ ասած, այնքան էլ ընդունելի չէ, քանի որ սա նշանակում է մանդատի շրջանակից դուրս գալ եւ իշխանությանը հետին թվով խելք սովորեցնել: Համենայնդեպս պետության ներկայացուցիչներն արդեն այդպիսի կարծիք հնչեցնելով` պատասխանել են Սվիտալսկուն: Դե` մենք ենք, մեր սարերը. երբ պետք է, դիմում ու բարեհաճություն ենք ուզում եվրոպաներից, երբ պետք է` հորդորում ենք չխառնվել մեր ներքին գործերին: Այնպես որ` այս կարգի արթնացումները մեր գավառական էլիտային հազիվ թե առույգացնեն, նրանց հետաքրքրում են միայն ներսի ասողները, հազիվ թե նրանց ամառային թմբիրը ցրվի` ուզում է Սվիտալսկին խոսի, ուզում է` ԵԽ առաջին դեմքերը: Այնպես որ`մինչեւ սեպտեմբեր կդիմանանք նաեւ առանց մեր քաղաքական էլիտայի հիմնական մասի:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930