Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Հայաստանը որոշի անդամակցել ՆԱՏՕ-ին, դա կավելացնի համագործակցության հնարավորությունները. Վիլյամ Լահուն. «168 ժամ»

Հունիս 17,2017 10:47

«Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սահմանվում են Հայաստանի կողմից՝ կապված ձեր երկրի քաղաքականության հետ։ Հայաստանն է որոշում՝ ինչպես է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ։ Եվ մենք համագործակցում ենք այն բոլոր գործիքների միջոցով, որ ունենք։ Հայաստանը գործնականում բոլոր ձևաչափերով մասնակցում է ՆԱՏՕ-ի միջոցառումներին, դուք զինվորներ և սպաներ ունեք Աֆղանստանում, Կոսովոյում, դուք մասնակցում եք Օպերատիվ կարողությունների հայեցակարգով նախատեսված միջոցառումներին, որը թույլ է տալիս օգնել և նախապատրաստել ռազմական միավորները խաղաղապահ գործողություններին, դուք մասնակցում եք այլ տարբեր ռազմական ֆորմատների ծրագրերի, ինչպես, օրինակ, Ռազմական կրթության զարգացման ծրագիրը, պլանավորման և վերանայման գործընթացը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, և այլն»,-ասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Վիլյամ Լահուն՝ անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս մակարդակին։

Վիլյամ Լահունի տեղեկացմամբ` շուտով մենք կունենանք Հայաստանի հետ Վստահության նոր հիմնադրամ, որը կառավարելու է ՆԱՏՕ-ի աջակցության գործակալությունը. «Դրա շրջանակներում նախատեսվում է իրականացնել երկու ծրագիր՝ ոչնչացնել ոչ պիտանի շուրջ 130 զրահամեքենաներ: Հուսով ենք, որ դա կսկսվի հնարավորինս շուտ։

Եվ քանի որ Վրաստանը հայտ է ներկայացրել ՆԱՏՕ-ի անդամ դառնալու, նա ավելի շատ ուղղություններով համագործակցելու գործիքներ ունի։ Եթե Հայաստանը ի վերջո, որոշի անդամակցել ՆԱՏՕ-ին, դա, բնականաբար, կավելացնի համագործակցության հնարավորությունները, օրինակ՝ հայ խաղաղապահների քանակը ՆԱՏՕ-ում, Դաշինքում ձեր անձնակազմի պաշտոնները, և այլն։ Բայց դա Հայաստանի որոշելիքն է՝ որքան սերտացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ»։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930