Հրապարակային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունն այսօր մեկնարկեց անակնկալ լուրով: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից: Նրան փոխարինել է Անդրանիկ Առուստամյանը:
Վերջինի ղեկավարությամբ մեր հեծանվորդները կշարունակեն նախապատրաստվել կարեւորագույն մեկնարկներին, որոնցից առաջինը հուլիսի 18-23-ը Պորտուգալիայի Անադիա քաղաքում կայանալիք հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունն է, այնուհետեւ Կոտ Դ ՙԻվուարում՝ Ֆրանկոֆոնիայի խաղերը։
Իսկ առայժմ մարզիկները պայքարում են Հայաստանի առաջնությունում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի