Լրահոս
Օրվա լրահոսը

Կիմ Կի Դուկի «Ուռկանը» ֆիլմը կցուցադրվի «Ոսկե ծիրանին»

Հունիս 16,2017 22:03

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հունիսի 16-ին ներկայացրեցին 14-րդ փառատոնի արտամրցութային ծրագրերը: Դրանցում ավանդաբար ներառված են լինում Կաննի, Բեռլինի և Վենետիկի միջազգային կինոփառատոնների մրցանակակիր ֆիլմերը:

Արտամրցութային ծրագրերում, ընդհանուր առմամբ կցուցադրվի ավելի քան 70 ֆիլմ:

Դրանցից մեկը կորեացի ռեժիսոր Կիմ Կի–դուկի «Ուռկանը» ֆիլմն է (2016թ.):

Այն պատմում է Հյուսիսային Կորեայում ապրող մի ձկնորսի մասին, որը նավակի անսարքության պատճառով հայտնվում է «թշնամական հողում»` Հարավային Կորեայի տարածքում: Սահմանային ոստիկանությունը ձերբակալում է ձկնորսին ու ենթարկում դաժան տանջանքների: Հերոսի ճակատագրի միջոցով ցույց է տրվում ծաղկող հարեւան երկրի մյուս «դեմքը»: Հայրենիք վերադառնալուց հետո էլ ձկնորսը հանգիստ չի ունենում, քանի որ այստեղ էլ հայրենի իշխանություններն են այլ աչքով նայում:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ ասիացի ռեժիսորը Երեւան էր ժամանել 2014-ին, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում: Նա նաեւ գրանցել էր սելֆիների ռեկորդային թիվ` հայաստանցի կինոսիրողների հետ:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930