Հանդբոլի Հայաստանի մեծահասակների հավաքականն անփառունակ մասնակցեց Բուլղարիայի Գաբրովո քաղաքում ընթացող զարգացող երկրների «2nd Emerging Nations Championship» առաջնությանը, որին մասնակցում է 16 հավաքական:
Մեր թիմն ընդգրկված էր «D» խմբում՝ Չինաստանի, Մոլդովայի եւ Ֆարերյան կղզիների հետ, որոնց պարտվել է 31:133 ընդհանուր հաշվով: Պատճառը, թերեւս, այն չէ, որ Հայաստանում հանդբոլ չեն սիրում, այլ, որ խաղային մարզաձեւերի նկատմամբ ուշադրությունն է քիչ:
Հանդբոլի պարագայում խնդիրը ոչ այնքան պետական աջակցության ցածր ֆինանսավորումն է, որքան Հայաստանում մարզաձեւի զարգացման համար պետական ծրագրերի բացակայությունը:
Մինչեւ մեր հավաքականի՝ Գաբրովո մեկնելը, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը մեզ հետ զրույցում անդրադարձել էր կատարված աշխատանքներին եւ մարզաձեւի առջեւ ծառացած խնդիրներին: Նրա հետ հարցազրույցը կարդացեք «Առավոտ» օրաթերթի շաբաթ օրվա համարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sa-hb.com-ի