Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) հունիսի 16-ին հրապարակել է 2017թ. ՀՀ ԲՈՀ-ում չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների ցուցակ: Այդ ցուցակում 13 գիտական աշխատանք է, որոնցից 3-ը դոկտորական: Այս անգամ խոտանված աշխատանքների մեծամասնությունը` գրականությունից է (5 աշխատանք, մեկը` դոկտորական) 1 աշխատանք պատմությունից է, 3-ը տնտեսագիտության ոլորտից, 2-ը` ֆիզմաթ, ընդ որում 2-ն էլ դոկտորական,1-ական աշխատանք էլ հոգեբանությունից եւ մանկավարժությունից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ