Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանի համար դատարանը շտապ օգնություն է կանչել

Հունիս 16,2017 15:30

Անցած տարի նոյեմբերին ԱԱԾ-ի կողմից Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորման գործով դատական նիստն այսօր հետաձգվեց գործով ամբաստանյալ, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական խնդիրների պատճառով: Նրա համար դատարանը շտապ օգնություն է հրավիրել:

Դատական նիստը հետաձգվել է կես ժամով: Ամբաստանյալներից եւս մեկը հայտնեց ինքնազգացողության վատ լինելու մասին, շտապ օգնությունը կհետազոտի նաեւ նրան:

Այս գործի շրջանակներում, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել 33 անձի, որոնցից 20-ը կալանավորված են: Մեղադրանքն առաջադրվել է հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցությանը մասնակցելու և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու հոդվածներով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930