Ադրբեջանում նկատվում է Ալիեւյան վարչակարգի իրավիճակի հանդեպ վերահսկողության կորուստ: Ալիեւի գործողություններն ավելի են հեռանում տրամաբանությունից: Դա են փաստում նրա կնոջ նշանակումը փոխնախագահի պաշտոնում, Թբիլիսիում ընդդիմադիր լրագրողի առեւանգումը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա բնորոշմամբ՝ այս եւ մի շարք այլ գործոններ ազդում են Ադրբեջանի կողմից Արցախի սահմանին սադրանքներ իրականացնելու հավանականության վրա:
«Արեւմուտքի եւ Մինսկի խմբի կողմից ճնշումն Ալիեւի վրա ուժեղանում է, երկրի ներսում էլ նա չի կարողանում լիակատար հսկողություն սահմանել: Այսպիսի պայմաններում նա կարող է գնալ արկածախնդրության»,-նկատեց փորձագետը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ