Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողին հիվանդանոց կտեղափոխեն

Հունիս 16,2017 15:20

Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գոծով դատարան ժամանած շտապ օգնության բժիշկները ամբաստանյալ Արթուր Միհրանյանի մոտ արձանագրեցին սրտի հետ կապված խնդիրներ:

Ըստ բժիշկների, Արթուր Միհրանյանին հարկավոր է հետազոտություն հիվանդանոցային պայմաններում, որ պարզվի՝ արդյոք նրա  մոտ սրտամկանի վնասո՞ւմ է, թե՞ նեւրոզ:

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ  հունիսի 23-ը:

Հիշեցնենք, որ Միհրանյանի ինքնազգացողությունն այսօր դատական նիստի ժամանակ վատացել էր, նրա համար շտապ օգնություն էին հրավիրել  :

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով գաղտնի առևանգել են Կարեն Վարդանյանին, այնուհետև խմբի կազմում շահադիտական դրդումներով դիտավորությամբ ապօրինաբար զրկել կյանքից, որից հետո, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գաղտնի հափշտակել են Կարեն Վարդանյանի զգալի չափի գույքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930