Լրահոս
Օրվա լրահոսը

Չվճարել ամրագոտու, հեռախոսի և ծխելու դիմաց գանձվող տուգանքները. Արման Սուլեյմանյան

Հունիս 16,2017 13:42

«Թույլ չենք տա, մեզ փշերի վրա պահեն». «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունն առաջիկայում կիրականացնի բողոքի ակցիաներ՝  տարատեսակ միջոցներով քաղաքացիներից գումար կորզելու որոշումների դեմ: Նախաձեռության անդամներն ամփոփում են 3 տարվա գործունեության արդյունքները:

«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանը քաղաքացիներին հորդորեց չվճարել ամրագոտու, հեռախոսի և ծխելու դիմաց գանձվող տուգանքները: Հիմնավորումն այն է, որ այդ մասին նախօրոք քաղաքացիներին ճանապարհային ոստիկանությունը չի զգուշացրել:

Արման Սուլեյմանյանի համոզմամբ՝ օգտվում են այն հանգամանքից, որ մարդիկ տրամադրված չեն երկարատև պայքարի: Անդրադառնալով կոնկրետ ամրագոտիների համար տուգանքներին՝ նախաձեռնության անդամն այն շինծու համարեց ու նշեց. «Այս գումարներն ինչ աստիճանի ենք ուռճացրել, որ դիմացի նստատեղի նստած մարդկանց կյանքն ավելի են կարևորում, քան հետևի նստողներինը»:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը բարձրացրեց ռուսական և այլ օտարերկրյա համարանիշներով մեքենաների անպատժելիության հարցը. «Ցանկացած խաչմերուկում, եթե վթար է լինում, գիտեմ, որ մեկը հաստատ ռուսական համարներով է, քանի որ հիմնականում անցնում է կարմիր լույսի տակով: Թող այս ամենաթողության վիճակը չպահպանվի, նրանց կյանքն էլ անվտանգ դարձրեք»: Արսեն Պետրոսյանն անհրաժեշտություն է տեսնում, որ ծառերի հետևում թաքնված ոստիկանության հոգեբանությունը հանեն մեր կյանքից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Այ սիրելի ժողովուրդ ջան. ամբողջ քաղաքակիրթ աշխարհը օգտվում է ամրագոտիներից: Ապացուցված է, որ վթարների ժամանակ ամրագոտի կապելը կամ չկապելը մեծ դեր է խաղում: Հայաստանում ամեն օր ավտովթարներից մարդիկ են զոհվում, ավելի շատ քան սահմանին: Մի՞թե այդքան դժվար է այդ ամրագոտի կապելը, կամ բաղոքել աշխատասենյակներում, փակ և մարդաշատ վայրերում ծխելը արգելելու դեմ: Մեզ մոտ նույնիսկ դպրոցներում, բուհերում տնօրեն, ուսուցիչ, դասախոս որտեղ ասես ծխում են: Ոչ մի քաղաքակիրթ երկրում նման բան չեք տեսնի:Հետո էլ եվրոպական արժքներին անուն եք դնում: Շվեդիայում նույնիսկ դպրոցի բակում չի կարելի ծխել: Ճիշտ է, նկատելու դեպքում չեն տուգանում, բավական է որևէ մեկի զգուշացումը, անգամ դպրոցականի: Կարգազանցը իսկույն ներողություն կխնդրի ու չի ասի «դու էիր պակաս»:

  2. Մ.Գրիգորյան says:

    ՀԳ Անօրինականության դեմ բողոքեք, բայց վերը նշված երևույթների դեմ մի պայքարեք.դրանք

    միանգամայն ընդունելի են:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930