Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վարդանյանի սպանության գործով ամբաստանյալներից մեկի համար շտապ օգնություն են հրավիրել

Հունիս 16,2017 13:10

Փորձագետ Կարեն Վարդանյանի (լուսանկարում) սպանության գոծով դատական նիստն այսօր հետաձգվեց ամբաստանյալ Արթուր Միհրանյանի ինքնազգացողության վատանալու պատճառով: Դատարանի որոշմամբ, նրա համար շտապ օգնություն են հրավիրել, նիստը հետաձգվել է կես ժամով:

Այսօր դատարան չէր ներկայացել գործով վկա Մանուկ Ստեփանյանը, դատարանի որոշմամբ, հաջորդ դատական նիստին նրան բերման կենթարկեն:

Դատարանի մեկ այլ որոշմամբ, փոխվեց գործով ապացույցների հետազոտության հաջորդականությունը: Դատավարության կողմերը չառարկեցին դատարանի առաջարկը:

Ըստ այդ որոշման՝դատարանը նախ կլսի վկաներին, հետո ամբաստանյալներին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով գաղտնի առևանգել են Կարեն Վարդանյանին, այնուհետև խմբի կազմում շահադիտական դրդումներով դիտավորությամբ ապօրինաբար զրկել կյանքից, որից հետո, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գաղտնի հափշտակել են Կարեն Վարդանյանի զգալի չափի գույքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930