Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անդրադարաձ` համայնքների սեփական եկամուտների հավաքագրման խնդրին

Հունիս 16,2017 11:51

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հունիսի 15-ին  աշխատանքային այցով Տավուշի մարզում էր` խոշորացվող համայնքների խնդիրներին առնչվող հարցերը քննարկելու նպատակով:

Մարզի Նոյեմբերյան և Այրում խոշորացված համայնքներում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկա են  եղել նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՏԿԶ նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

Համայնքների աշխատակազմի, ավագանու, վարչական ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ Վաչե Տերտերյանը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մասին օրենսդրական վերջին փոփոխությունները, ոլորտում բարեփոխումների ընթացիկ փուլի խնդիրները, գործընթացային և առօրյա աշխատանքին վերաբերող կարևոր հիմնահարցերը:

Քննարկումների ժամանակ անդրադարձ է եղել նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, համապատասխան աշխատակիցների անելիքների,  այդ թվում՝ իրավունքների և պարտականությունների կատարման արդյունավետության բարձրացման, հետխոշորացման շրջանում ի հայտ եկող մարտահրավերներին լուծումներ տալու ճանապարհների համատեղ որոնման խնդիրներին:

Խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն, համայնքապետերին հետաքրքրող հարցերին տրվել են հստակ պարզաբանումներ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930