Հունիսի 15-ին` ժամը 16:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Մ. Կ.-ի անվամբ քաղաքացի Գ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ կանաչու մեջ հայտնաբերել են մեկ դեղին դեղահաբ: Խուզարկվել է նաև վերոնշյալ դատապարտյալի հիվանդասենյակը: Սառնարանի միջից հայտնաբերվել և առգրավվել է ներարկիչ` լցված դարչնագույն հեղուկով, ինչպես նաև բինտի մեջ փաթաթված դարչնագույն կոշտ զանգված:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին