Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետը թող սկսի իրենից. «Ժողովուրդ»

Հունիս 16,2017 11:43

 

Վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով սկսված օպտիմալացումներն ու կրճատումները շարունակվում են, սակայն, չգիտես ինչու, դոսնք շրջանցում են հենց իր աշխատակազմը։ Մասնավորապես կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց միավորել «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» եւ «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» պետակւսն ոչ առեւտրային կազմակերպությունները՝ ստեղծելով «Սեյսմիկ պաշտպանություն արեւմտյան ծառայություն»-ը։ Միավորման արդյունքում կկրճատվի 40 հաստիք եւ կտնտեսվի 50 մլն 340 հազար դրամ։

Իհարկե, այս փոփոխություններն ինչ-որ տեղ կարող ենք դրական համարել, քանի որ այսպես փորձ է արվում վերացնել ուռճացված աշխատակազմերը, գումարներ տնտեսել։ Սակայն մյուս կողմից մենք ապրում ենք աղքատության եւ գործազրկության բարձր մակարդակ ունեցող մի այնպիսի երկրում, որտեղ այսքան հաստիքներ կրճատելն ու այդքան մարդկանց անաշխատանք թողնելը միայն կխորացնեն այդ երեւույթները։

Միեւնույն ժամանակ դեռ պարզ չէ՝ ուր են գնալու տնտեսված այդ գումարները, համենայն դեպս, նախորդ տարիներին եւս տնտեսումներ արվեցին, բայց արդյունքում ո՛չ թոշակները, ո՛չ նպաստները, ո՛չ էլ աշխատավարձերը բարձրացրին։ Եվ այս բոլոր կրճատումների ֆոնին շատ հետաքրքիր է հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատակազմը, եւ գործադիրի ղեկավարը կարծես չի էլ ցանկանում օպտիմալացումներ կատարել։ Համենայնդեպս, օգնականների եւ խորհրդականների թիվն այլ բանի մասին է խոսում։

Կարեն Կարապետյանն ունի հաստիքային 5 խորհրդական եւ 4 օգնական, եւս 6 խորհրդական էլ՝ հասարակական հիմունքներով։ Սակայն օրեր առաջ նա իր օգնական Արամ Վարդեւանյանին նշանակել է ավագ օգնական, իսկ խորհրդական Էդուարդ Ներսիսյանին՝ գլխավոր խորհրդական, համաձայնեք՝ փառահեղ քայլ է։ Դատելով այս նշանակումների տեմպից՝ կարելի է եզրակացնել, որ դրանց քանակն ավելանալու միտում ունի։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930