Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետք է զենք արտադրենք. «Հայկական ժամանակ»

Հունիս 16,2017 11:10

ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում հավանության տվեց մի ուշագրավ փաստաթղթի։ Խոսքը «Ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի» մասին է։

«Ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը» ընդունվել է այս տարվա հունվարի 31-ին։ Դրա հիմնական նպատակը, ինչպես նշված է հենց ռազմավարությունում, մեր զինված ուժերը «ներհանրապետական ռազմական ապրանքով եւ գույքով» ապահովելն է: Այլ կերպ ասած, պետությունը նպատակ է դնում մեր բանակի համար անհրաժեշտ սպառազինությունների եւ գույքի մի մասը արտադրել հենց երկրում։ Իսկ դրա համար պետք է զարգացնել ռազմարդյունաբերական համալիրը (ՌԱՀ), եւ այդ մասին նույնպես նշված է ռազմավարության մեջ։

« – Ամրապնդել ՌԱՀ-ի դերը ՀՀ տնտեսության նորարարական զարգացման մեջ՝ որպես բարձրտեխնոլոգիական բազմապրոֆիլային համակարգ,

– հասնել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող եւ արտերկրից ձեռք բերվող սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական ունեցվածքի (այսուհետ՝ ՌՏՈւ) եւ հատուկ տեխնիկայի ծավալների օպտիմալ հարաբերակցությանը,

– ապահովել ՌԱՀ-ի կազմակերպությունների արտադրանքի մրցունակությունն արտերկրի շուկաներում»,- մասնավորապես նշված է ռազմավարության մեջ։

Նպատակը շատ լավն է, անշուշտ։ Հայաստանը պարզապես դատապարտված է ունենալ իր հզոր ռազմարդյունաբերական համալիրը եւ արտադրել իր սպառազինությունների մի զգալի մասը։ Տեխնիկապես ու տեսականորեն դա հնարավոր է, անշուշտ։ Հենց գոնե Իսրայելի օրինակն է դա ցույց տալիս։ Անապատի վրա ընդամենը 70 տարի առաջ ստեղծված փոքրիկ պետությունը այսօր արտադրում է աշխարհի լավագույն տանկերից մեկը։ Աշխարհում մատների վրա կարելի է հաշվել այն երկրները, որոնք կարող են իրենց շռայլություն թույլ տալ ու տանկ արտադրել։ Էլ չենք խոսում բարձր տեխնոլոգիական զինատեսակների մասին։ Իսրայելական թե հետախուզական, եւ թե գրոհային անօդաչուները աշխարհում լավագույնների շարքում են։

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը չի կարող տեղի ունենալ առանձին վերցրած։ Այն հնարավոր չէ դիտարկել որպես տնտեսության մի առանձին սեգմենտ, ու հենց այդպես էլ, որպես առանձին սեգմենտ՝ զարգացնել ի հեճուկս տնտեսության ընդհանուր վիճակի։ Մեր խղճուկ տնտեսությունը չի կարող իր ուսերին վերցնել այնպիսի ռազմարդյունաբերական համալիր, որը կկարողանա զգալի մատակարարումներ անել զինված ուժերին։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930