Հիմա կան մարդիկ, որոնք փորձում են դատապարտել Անդրիաս Բրեյվիկին (որն, ի դեպ, այնքան պարկեշտ է գտնվել, որ փոխել է իր անուն ազգանունը), բայց միտումնավոր չեն ուզում խորանալ իր իրականացրած ակցիայի պատճառների մեջ: Ի՞նչն է նրան ստիպել գնալ այդ ծայրահեղ քայլի, ո՞ւմ եւ ինչի՞ դեմ էր նա իր ակցիայով ընդվզել: Նրանք, ովքեր չեն համարձակվում պատասխանել այդ հարցերին, այդ մարդիկ գտնվում են Նորվեգիայի կառավարության գրպանում եւ կատարում են նրա պատվերը:
Բրեյվիկն ապստամբել էր Նորվեգիայի կառավարության միգրացիոն քաղաքականության դեմ: Ամեն օր Նորվեգիայում ապրող ասիացի եւ աֆրիկացի միգրանտները բռնաբարում են նորվեգացի աղջիկներին, թալանում են սուպերմարկետները, նրանց մասնակցությամբ տեղի են ունենում դանակահարություններ եւ փոխհրաձգություններ: Որեւէ մեկը դրա համար պատասխանատվություն կրե՞լ է, Նորվեգիայի կառավարության որեւէ անդամ կանգնե՞լ է դատարանի առջեւ: Պե՞տք է հայտնվեր մեկը, որը կկանգնեցրեր հանցագործությունների այդ ալիքը: Դե ուրեմն, պարոնայք «օրինապաշտներ», սկզբից պահանջեք, որ դատվեն Նորվեգիայի իշխանությունները, եւ հետո միայն խոսեք Բրեյվիկի ենթադրյալ «հանցագործությունների» մասին, որոնք դեռ պետք է ապացուցել:
Մարդիկ, որոնք դատապարտում են Բրեյվիկին, պիտի դատապարտեն նաեւ Սասունցի Դավթին, Բրուտոսին, Րաֆֆու Սամվելին, Գեւորգ Մազպետունուն, Ռոբեսպիերին, Ռոդիոն Ռասկոլնիկովին, Լենինին, Տրոցկուն եւ Քինգ-Քոնգին: Նրանցից ամեն մեկը յուրովի իրենց բողոքն են արտահայտել տիրող բարքերի դեմ, եւ նրանց արդար ընդվզումը չի հասկացվել իշխանամետ կոմֆորմիստների կողմից:
Անդրեաս Բրեյվիկը պայքարում էր իր քաղաքական գաղափարների համար, իսկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում գրված է, որ եթե կառավարությունն այլ ելք չի թողնում, ապա ժողովուրդը (ուրեմն նաեւ՝ անհատը) իրավունք ունի ապստամբելու: Բրեյվիկը ապստամբել էր, նա իր ակցիայով ոչ մի անձնական, նյութական շահ չէր հետապնդում, եւ այժմ նա ազատազրկվել է իր քաղաքական հայացքների համար: Նա, հետեւաբար, դասական քաղբանտարկյալ է, եւ աշխարհի բոլոր մարդիկ ու բոլոր իրավապաշտպանները պարտավոր են պահանջել՝ ազատ արձակել արդարության մարտիկին:
Արամ Աբրահամյան
Հ.Գ. Համենայնդեպս, նշեմ, որ սա ֆեյսբուքահայություն մի մասի հռետորական հնարքների նմանակում է: Իրականում ես չեմ արդարացնում որեւէ երկրի Քրեական օրենսգրքի որեւէ մի խախտում՝ անկախ բոլոր գեղեցիկ «պատճառաբանություններից»: Հաշվի առնելով, որ մարդկանց հումորի զգացողությունը վերջին շրջանում բթացել է, ստիպված եմ այս հավելումն անել:
Բրրեյվիկին միայն Հիտլերի և իր շրջապատի հետ կարելի է համեմատել: Իսկ տեղյա՞կ եք , որ միլիոնավոր բռնաբարված, խեղված, սովի ճիրաններից փախած անչափահաս և միայնակ երեխաներ ու չափահասներ են ապաստան գտնում այդ նույն միգրացիոն քաղաքականության շնորհիվ: Իհակե, նրանց մեջ նաև հանցագործներ կան: Նորվեգիան, ինչպես նաև սկանդինավյան մյուս երկրները գաղութարար երկներ չեն եղել, ոչինչ պարտք չեն Աֆրիկային, պարզապես մարդասիրությունից դրդված օգնում են: Իսկ փսիխոպատ Բրեյվիկը խլեց իր իսկ քաղաքացիների յոթանասունից ավելի երիտասարդ կյանքեր: Նրան Սասունցի Դավթի, Րաֆֆու Սամվելի, Գևորգ Մարզպետունու հետ համեմատելը տգիտություն է: Ապստամբելու իրավունք բոլորը ունեն, բայց ոչ անմեղ կյանքեր խլելու հաշվին:
ՀԳ Պարոն Աբրահամյան, սադրում եք:
Հ.Գ. Համենայնդեպս, նշեմ, որ սա ֆեյսբուքահայություն մի մասի հռետորական հնարքների նմանակում է: Իրականում ես չեմ արդարացնում որեւէ երկրի Քրեական օրենսգրքի որեւէ մի խախտում՝ անկախ բոլոր գեղեցիկ «պատճառաբանություններից»: Հաշվի առնելով, որ մարդկանց հումորի զգացողությունը վերջին շրջանում բթացել է, ստիպված եմ այս հավելումն անել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2017/06/16/892136/
© 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Ցավոք սա հումոր չէ, այլ դառը իրականություն:
Ես ինկատի ունեմ որոշ անհատների ուղեղային մորմոքը, որի իրական անվանումն է հոգեկան լրջագույն շեղվածություն: Սրա պատճառը իրանց տրված վիրտուալ բեմն է, որտեղ “հոգեկանի” դերի մեջ նրանք էնքան են մտել, որ մոռացել են անգամ սեփական երեխաների ու թոռների մասին:
Իրանց թվում է, թե մարդիկ “լոխ” են ու ինչ ուզում կարող են “կոխացնել”:
«վախնալիքը» այն է թէ Յետ-Գրութեան կարիքը կար, այո…