Ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը Կիեւ՝ Եվրոպայի առաջնություն մեկնելուց առաջ ասել էր, որ եթե իր սաները առաջին վեցյակում տեղ զբաղեցնեն, ինքը բավարարված կլինի:
Այսօր տղամարդկանց 10 մետր սինքրոն աշտարակացատկում Ազատ եւ Վլադիմիր Հարությունյան եղբայրները 368 միավորով զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը։ Եվ դա այն դեպքում, երբ Ազատ Հարությունյանը վնասվածքից դեռ չի ապաքինվել ։
Եվրոպայի առաջնության եզրափակիչ օրը՝ հունիսի 18-ին, Վլադիմիր Հարությունյանը եւ Լեւ Սարգսյանը կմրցեն անհատական աշտարակացատկում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ