Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Ստավանգերում ընթցող շախմատի «Norway Chess» գերհզոր մրցաշարի նախավերջին տուրում միավորը բաժանեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ եւ 5,5 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը:
Եզրափակիչ տուրում Արոնյանի մրցակիցը Ուեսլի Սոն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Chess-News.ru-ի