Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-­ն ու ՀՅԴ-­ն կարողացել են ներկայացնել իրատեսական ծրագիր, որտեղ հստակ թիրախներ են ընտրված». Շարմազանով

Հունիս 15,2017 23:02

Հայաստանի կառավարության նոր ծրագիրը, ըստ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի,  բավականին լուրջ հայտ է, որը իր մեջ ներառում է մայիսի 18­-ին Ազգային ժողովի առաջին նիստում ՀՀ նախագահի ծրագրային ելույթի թիրախները:

Այսօր՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո պարոն Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ  կառավարությունը նոր ծրագրով առաջարկում է տնտեսական աճի հստակ թիրախ ընտրել տարեկան 5 տոկոսը. «Առաջարկվում է 5 տարվա կտրվածքով նվազագույն աշխատավարձի աճի թիրախ սահմանել 25 տոկոսը: Առաջարկվում է նաեւ գործազրկության 12 տոկոս նվազում: Կառավարությունը նախատեսում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 3 միլիոնի»:

Պարոն Շարմազանովը նաեւ ասաց, որ կառավարության աշխատանքում հակակոռուպցիոն բարեփոխումները առանցքային տեղ կունենան. «Մեծ կարևորություն է հատկացվում անվտանգությանը: Մենք շարունակելու ենք ամրապնդել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»:

Ըստ նրա` կառավարության ծրագիրն արդեն հաջորդ շաբաթ կներկայացվի Ազգային ժողովին, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը հաշվետվություն կներկայացնի կատարված աշխատանքների վերաբերյալ. «Կարող եմ ասել, որ ՀՀԿ-­ն ու ՀՅԴ-­ն կարողացել են ներկայացնել իրատեսական ծրագիր, որտեղ հստակ թիրախներ են ընտրված»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930