Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հնչեցրած կոշտ ու քննադատական գնահատականներին :
«Կարծում եմ՝ պարոն դեսպանն ավելի արդարացի կլիներ, եթե մատնանշեր այն դրական միտումներն ու բարեփոխումները, դրական տեղաշարժերը, որ եղել են եւ այսօր էլ կան ՀՀ ընտրական համակարգում, ՀՀ ժողովրդավարացման զարգացման գործում ԿԸՀ մասնակցությամբ, այլ ոչ թե պարոն դեսպանը գնահատականներ հնչեցներ մեր ներքաղաքական կյանքի վերաբերյալ»,- ասաց պարոն Շարմազանովը՝ նշելով, որ դեսպանի գնահատականներին կսահմանափակվի այս կարճ պատասխանով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ