Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է օպտիմալացվում Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգը. պարզաբանում է ՀՀ ԱԻՆ-ը

Հունիս 15,2017 18:48

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Կառավարությանը ներկայացված «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպելու և «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին կառավարության որոշման նախագծի վերաբերյալ՝ ՀՀ ԱԻՆ-ը պարզաբանում է…

1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո, դեռևս 20-րդ դարի վերջին ձևավորվեց սեյսմիկ մոնիթորինգի Ազգային դիտացանցի համակարգը: Այսօր այն կարիք ունի արդիականացման և համապատասխանեցման միջազգային բարձր չափանիշներին: Սեյսմիկ մոնիթորինգի համակարգի օպտիմալացումն իրականացվում է ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության և վերը թվարկված պետական ոչ առևտրային կազմակերպությունների գույքագրման, նրանց գործառույթների ու խնդիրների արդիականացման և կիրառվող  տեխնոլոգիաների թվայնացման նպատակով:

Հարկ է նշել, որ օպտիմալացվում են ոչ թե մասնագիտական գործունեություն իրականացնող ստորաբաժանումները, այլ ադմինիստրատիվ ապարատը. միավորվելու են միմյանց գործառույթները կրկնող ստորաբաժանումները, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կառավարել վերոնշյալ ՊՈԱԿ-ներին տրամադրվող ֆինանսական ռեսուրսները և մարդկային ներուժը, նվազեցնել ծախսը: Հատկանշական է, որ հիմնականում կրճատվում են թափուր հաստիքները, այլ ոչ թե՝ աշխատակիցները:

Ներկայացվող նախագծով տրվող կարգավորումների նպատակն է օպտիմալացման,  վերակազմակերպման, կառուցվածքային և հաստիքային բարեփոխումների, խնդիրների վերաբաշխման միջոցով ապահովել ՀՀ ԱԻՆ կազմում գործող մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը և առաջադրված նպատակների առավել արդյունավետ իրականացումը: Նախատեսվում է բարելավել և արդիականացնել իրականացվող սեյսմիկ հետազոտությունների որակը, որպեսզի դրանց հիման վրա հետագայում հնարավոր  լինի կանխատեսումներ անել: Ակտիվանալու է նաև համագործակցությունը միջազգային ոլորտում, ինչի շնորհիվ կօգտագործվեն նորագույն տեխնոլոգիաներն ու միջազգային մասնագիտական փորձը:

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930