Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում

Հունիս 15,2017 18:42

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ եղել է ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում:

Այցելության սկզբում նախարարը շրջել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագրի շրջանակներում 2013 թվականին հիմնված ծիրանենու կոլեկցիոն այգում, որտեղ  պահպանվում ենծիրանենու 87 գենետիկ սորտ, որոնցից 82-ը հայկական ծիրանենու սորտեր են: Կենտրոնի մասնագետները նշել են, որ այս տարի մեծ է եղել  ծիրանի իտալական սորտերի բերքատվությունը:

Իգնատի Առաքելյանը եղել է նաև անցյալ տարի կենտրոնում հիմնված խաղողի կոլեկցիոն այգում, որտեղ մշակվում են տեղական սեղանի և տեխնիկական սորտեր: Նախարարին տեղեկացվել է, որ այգում նախատեսվում է հավաքագրել հայկական խաղողի մոտ 360 սորտ, և հավաքագրելու գործընթացը շարունակվում է: Նշվել է, որ այգում նախատեսվում է հիմնել ֆիլոքսերադիմացկուն սորտերի տնկարանային տնտեսություն:

Կենտրոնը նաև 23 հա-ի վրա իրականացնում է ցորենի էլիտայի արտադրություն, իսկ 5.5 հա-ի վրա՝ գարու սուպեր էլիտայի:

 Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է Մերձավան համայնք, որտեղ  մասնակցել է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ագրոինտեքս» ընկերության հետ համատեղ հիմնվող   տնկարանի բացման արարողությանը: Նախարարին զեկուցվել է, որ նորաբացտնկարանում աճեցվելու են ծիրանենու, տանձենու, խնձորենու, կեռասենու, ընկուզենու տնկիներ: Նախատեսվում է հիմնել նաև  ցուցադրական այգիներ:

 «Մենք նախատեսում ենք հաջորդ   տարի  տնկարանային  տնտեսություն  ունենալ: Տնկարանային տնտեսության  հիմնումը նաև թույլ կտա նվազեցնել տնկիների արժեքը, ինչըինտենսիվ այգիների հիմնման ինքնարժեքի մեջ ամենամեծ մասնաբաժինն է կազմում: Ինտենսիվայգիների ստեղծումը  ենթադրում է նաև նոր կաթիլային համակարգի և հակակարկտայինցանցերի ներդրում, որն աստիճանաբար կխթանի արդյունաբերական գյուղատնտեսությանզարգացմանը  մեր երկրում»,- նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ նախարարությունը մշակել է  հակակարկտային ցանցերիերկարաժամկետ վարկերի սուբսիդավորման ծրագիր, որին կարող են մասնակցել բոլոր գյուղացիական տնտեսությունները: Նախարարը հույս է հայտնել, որ կգտնվեն ներդրողներ, ովքեր  կկառուցեն գործարաններ և տեղում կարտադրեն հակակարկտային  ցանցեր, ինչն ավելի մատչելի կդարձնի ցանցերիձեռքբերումը:

«Ագրոինտեքս» ընկերության սեփականատեր Դավիթ Չիտչյանն իր հերթին նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ նախատեսվում է իրականացնել  ինտենսիվայգիների կառուցման համար տնկիների աճեցման ծրագիր: Ծրագրով նախատեսվում է թզուկային ևկիսաթզուկային տնկիների աճեցում, ինչը հնարավորություն կտա նվազեցնել տնկիների արժեքները ևդրանք մատչելի դարձնել գյուղացիների համար:

 Ընկերությունը նախատեսվում է իրականացնել նաև  «Կառուցիր ինքդ քո այգին» նախագիծը. այնտեղ լինելու են  տիպային նախագծերով ցուցադրական այգիներ, որտեղ ցանկացողները կարող են այցելել և տեղում ծանոթանալ պայմաններին, ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն և ընկերությանմասնագետների օգնությամբ  ինքնուրույն կառուցել իրենց այգիները:

 Աշխատանքային այցի ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը եղել է «ԱՐՄ ՊԼԱՍՏ» ՓԲԸ-ում, շրջել ընկերությունում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930