Հունիսի 13-ից 14-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի ղեկավարած պատվիրակությունը Թեհրանում մասնակցել է ԵԱՏՄ և ԻԻՀ միջև ժամանակավոր ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցություններին և խորհրդակցություններին:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է համաձայնագրի նախագծի տեքստը, որը կողմերի միջև լրամշակվել և, ընդհանուր առմամբ, համաձայնացվել է, բացառությամբ որոշ դրույթների:
Քննարկվել են նաև Համաձայնագրին կից այն գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների ցանկերը, որոնց մասով Կողմերը առաջարկել են կիրառել սակագնային արտոնություններ:
Խորհրդակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ նպատակ ունենալով մոտ ապագայում ստորագրելու նշված ժամանակավոր հանաձայնագիրը: