Արցախի հակամարտության գործող ձևաչափը ենթադրում է փոխզիջումների փնտրտուքներ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
Զախարովան հավելել է, որ փոխզիջումների փնտրտուքները ենթադրում է կողմերի դիրքորոշումների մոտեցում, ինչքան էլ որ դրանք տարբերվեն:
«Իրավիճակը պահանջում է լուծում, առաջընթաց: Հենց այդ պատճառով էլ վերջին շրջանում կողմերի շփումները դարձել են ավելի ինտենսիվ, տարբեր ձևաչափերով: Կցանկանայինք, որ փոխզիջման հասնեն հնարավորինս արագ, բայց ոչ ի վնաս Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների և Լեռնային Ղարաբաղում ապրող բնակիչների»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանը փոխզիջման հասնելու համար անում է ամեն բան:
https://www.youtube.com/watch?v=AMsS0dGbsPM
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ