Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմպոզիտոր. «Քեզ համար, Հայաստան» երգը արժանի չէ ՀՀ հիմն լինել» (Տեսանյութ)

Հունիս 15,2017 16:34

Վերջին օրերին կրկին բուռն քննարկումների տեղիք է տվել ՀՀ օրհներգի փոփոխության հարցը: Պատճառը օրերս «Le Club de Richard Findykian» հաղորդաշարով Շառլ Ազնավուրի հայտնած միտքն է, թե ինքը կամենում է Ժորժ Կառվարենցի «Քեզ համար, Հայաստան» երգը տեսնել որպես Հայաստանի Հանրապետության օրհներգ:

Aravot.am-ի հետ զրուցում անդրադառնալով թեմային` կոմպոզիտոր Յուրի Հարությունյանն ասաց. «Նախ՝ Շառլ Ազնավուրը երգիչն է այդ ստեղծագործության, հեղինակը Ժորժ Կառվարենցն է: Եթե հիմն դառնա, պետք է կոմպոզիտորի անունը գրվի, ոչ թե երգչի»:

Յուրի Հարությունյանը հետեւյալ կարծիքի է. «Ես չեմ կարծում, թե «Քեզ համար, Հայաստանը» արժանի է ՀՀ հիմնը լինել: Շատ լավ երգ է, տպավորիչ, ազդեցիկ, ֆիլմում իր տեղը գտել է, շատ երգիչներ եւս, Շառլից բացի, այն լավ երգում են, բայց այդ ստեղծագործությունը մի քիչ մեղեդային է եւ քնարական հիմնի համար»:

Կոմպոզիտորը գտնում է, որ լավագույն օրհներգը Խաչատրյանականն է. «Դա իմ կարծիքն է, որը չի փոխվել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930