Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանքում են «Սասնա ծռեր» խմբավորման 4 անդամների պահման պայմանների մասին հայտարարությանը

Հունիս 15,2017 16:30

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինն արձագանքել է փաստաբան Մուշեղ Շուշանյանի պնդմանը, թե «ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի չորս կալանավորված անձանց դռների վրա կողպեքներ են տեղադրվել, մինչդեռ հիվանդասենյակներում գոյություն չունեն մարդու կյանքի համար տարրական պայմաններ»։

Պարզաբանման մեջ ասվում է. «Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ինչպես ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, այնպես էլ մյուս ՔԿՀ-ներում կալանավորված անձինք պահվում են ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն:

Հավելենք նաև, որ «Դատապարտյալների հիվանդանոց» բուժական հիմնարկում վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, իսկ նրանց սանիտարահիգիենիկ պայմանները բավարար են»:

Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի և Խաչիկ Գիչյանի պահման պայմանների մասին հայտարարությանն արձագանքել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ նշելով. «Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու խնդրի մանրամասներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930