Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ տարածություններում խնդիրները պետք է լուծվեն առանց դրսի միջամտության. Լուկաշենկո

Հունիս 15,2017 16:05

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) տարածությունում խնդիրները պետք է լուծվեն ինքնուրույն՝ առանց «օտարերկրյա պոլիտբյուրոյի»: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ-երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հետ հանդիպմանը:

«Շատ կցանկանայի, որ մեր ունեցած խնդիրները մենք ինքներս լուծենք: Սեղանի շուրջ՝ Մինսկում, Մոսկվայում, Երևանում և ՀԱԿՊ երկրների այլ քաղաքներում: Որպեսզի ազդեցություն չլինի այլ պետությունների, խմբերի և կլոր սեղանների կողմից: Առավել ևս, որ մենք այդ խնդիրները կարող ենք լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում: Դրանք մեր խնդիրներն են: Մենք դրանք պետք է լուծենք առանց օտարերկրյա պոլիտբյուրոների և միջամտության»,- ասել է Լուկաշենկոն:

Նա նշել է, որ եթե հաջողվի ՀԱՊԿ տարածությունում հարթել առկա անկայունության կետերը, ապա կազմակերպության հեղինակությունը զգալիորեն կբարձրանա:

«Կասկած չկա, որ միայն համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել մեր ազգային շահերի պաշտպանությունը»,- ասել է նա:

Բելառուսի նախագահի խոսքով՝ այդ առումով շատ բան կախված է անվտանգության խորհուրդների քարտուղարներից, քանի որ նրանք ունեն հատուկ լիազորություններ և ուղղակիորեն ենթարկվում են պետության ղեկավարին:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930