Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» մասին ՄԻՊ-ը «լռում» է

Հունիս 15,2017 16:01

«Ես որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ, քանի որ դատական քննություն է ընթանում»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողություններին:

Նա չի մեկնաբանում նաեւ զինված խմբավորման անդամների վերաբերյալ քաղաքական գործիչների այն հայտարարությունները, թե խմբավորման անդամների գործողություններում հանցակազմ կա: Հիշեցնենք, այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել էր նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռերի» դատավարությունների ժամանակ փաստաբանների խուզարկությանն ու քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրմանը, Արման Թաթոյանն ասաց, որ խնդիրը գտնվում է իր ուշադրության կենտրոնում: Փաստաբանների նկատմամբ կատարված գործողություներն արձանագրված են ՄԻՊ աշխատակազմում, ՄԻՊ-ը գրություն է ուղարկել Դատական դեպարտամենտ` պարզաբանումներ պահանջելով այդ գործողությունների իրավական հիմքերի վերաբերյալ:

«Փաստաբանին իր անմիջական պարտականությունները կատարելիս խուզարկելը չի թույլատրվում: Դուք հիշում եք՝ քրեակատարողական հիմնարկների հետ կապված էլ խնդիր առաջացավ եւ մենք նույնպես այս հարցը բարձրացրել ենք եւ ես հստակ չափանիշներ էի դրել, թե ինչպես ենք մենք շարժվելու: Առաջինը, իհարկե, փաստաբանին խուզարկություն անելն արգելվում է: Երկրորդը, որ շատ կարեւոր նշանակություն ունի, փաստաբանը երբ մուտք է գործում այս կամ այն տարածք՝ դատարան կամ կոնկրետ ՔԿՀ, մուտք է գործում վստահորդին իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով»,- ասաց Արմեն Թաթոյանը՝ նշելով, որ փաստաբանի մուտքի խոչընդոտումը նաեւ նրա վստահորդի վրա է անդրադառնում:

ՄԻՊ-ը Դատական դեպարտամենտին հարցում է արել նաեւ դատական նիստերին մասնակցող քաղաքացիների անձնագրային տվյալները հավաքագրելու վերաբերյալ: Գնահատականներ կտա, երբ պատասխանները ստանա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930