Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող 4 դատապարտյալները իրենց զայրույթն ու բողոքն են արտահայտում անմարդկային հաշվեհարդարի կապակցությամբ

Հունիս 15,2017 15:56

Հայտարարություն

Հայտնում ենք, որ Դատապարտյալների հիվանդանոցում աննախադեպ ճնշումներ են սկսվել այնտեղ գտնվող «Սասնա Ծռեր» Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի, և նաև՝ Խաչիկ Գիչյանի նկատմամբ։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը տեղեկացնում է, որ բոլոր 4 քաղբանտարկյալների դռների վրա կողպեքներ են տեղադրվել, մինչդեռ հիվանդասենյակներում գոյություն չունեն մարդու կյանքի համար տարրական պայմաններ՝ ջուր և պետքարան։

Քաղբանտարկյալները գտնվում են հեղձուցիչ պայմաններում։ Չկա օդափոխության հնարավորություն։ Հիվանդանոցի տնօրինությունը այս հարցի կապակցությամբ ասել է, որ անհրաժեշտության դեպքում հիվանդասենյակների դռները կբացվեն, և նրանք կկարողանան օգտվել միջանցքում գտնվող ջրից և պետքարանից։

Սակայն երեկ Արթուր Սողոմոնյանին բժիշկ է անհրաժեշտ եղել, և նա երկար ժամանակ թակել է դուռը, սակայն՝ ապարդյուն։ Բժիշկը հայտնվել է միայն այն ժամանակ, երբ Արթուրը սկսել է կոտրել հիվանդասենյակի դուռը։

Վերոհիշյալը իրավական բնութագրմամբ կոչվում է անմարդկային վերաբերմունք դատապարտյալի նկատմամբ, և առավել ցնցող է, երբ հիվանդների նկատմամբ նման վերաբերմունք է ցուցաբերվում Հիպոկրատին երդում տված բժիշկների հաստատությունում։ Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող 4 դատապարտյալները իրենց զայրույթն ու բողոքն են արտահայտում այս անմարդկային հաշվեհարդարի կապակցությամբ և սպասում Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությանը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930