Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է Դավիթ Հարությունյանը պայքարելու ՔԿՀ-ներում թղթախաղերի եւ դատական համակարգում կոռուպցիայի դեմ (Տեսանյութ)

Հունիս 15,2017 15:37

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադառնալով կադրային փոփոխություններին, մասնավորապես՝ նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի կադրերից ազատվելու մասին լուրերին, ասաց, որ նման ծրագիր չունի, սակայն, եթե որեւէ մեկը թերանա իր աշխատանքում, կլինի դա քրեակատարողական հիմնարկի ղեկավար, թե վարչության, հնարավոր է եւ ազատվի աշխատանքից:

Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում տիրող բարքերին, իրավիճակին, գաղութներում փողի համար թղթախաղով զբաղվելու երեւույթներին, Հարությունյանն ասաց, որ չի ուզում խոսել կոնկրետ այդ երեւույթի մասին, բայց անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: «Մենք ՔԿՀ-ներում ունենք բազում խնդիրներ եւ առաջին հերթին պետք է մտածենք պատճառները վերացնելու մասին, որպեսզի հետեւանքները վերանան: Արհեստական գործողություններ պետք չեն, թղթախաղը գաղութում արգելված է, սակայն շարունակվում է, ուստի պետք է գտնել դա ծնող պատճառը: Դրա մասին պետք է առաջնահերթ խոսենք»:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության նախարարն ասաց, որ յուրաքանչյուր ոլորտում կարող է կոռուպցիոն դրսեւորումներ լինեն, կարեւորն այն է, որ պայքարը լինի այնպիսին, որ կոռուպցիայի հիմքեր չլինեն, եթե լինեն էլ դեպքեր, դրանք պետք է անպայման բացահայտվեն եւ պատժվեն. «Եվ քայլերը, որ ձեռնարկվում են՝ սկսած ապօրինի հարստացումից, սկսած կանխիկ շրջանառությունը որոշակի կատեգորիայի պաշտոնատար անձանց սահմանափակելուց, վերջացրած ԱԺ-ին վերջերս ներկայացրած փոփոխություններով, սրանք կոչված են կանխարգելիչ գործողություններին: Անշուշտ, դրանք պարունակում են որոշակի սանկցիաներ: Ինչ վերաբերում է ավելի գլոբալ խնդրին, դատական համակարգի հետ կապված, կարծում եմ այստեղ բազում խնդիրներ կան, եւ դրանք չի կարելի պարզունակ գնահատել՝ զուտ կոռուպցիոն տեսանկյունից»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930