«Մենք որոշում ունենք կայացված. Վահան Շիրխանյանի իրավունքները խախտվում են»,- այսօր խորհրդարանում, Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Հանձնաժողովի արտահերթ նիստում, հիշեցնենք, քննարկվում էր «ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովության վերաբերյալ» ՀՀ ՄԻՊ-ի արտահերթ հրապարակային զեկույցը:
Արման Թաթոյանը հստակեցրեց`զեկույցում անվանական չեն անդրադարձել այդ խնդիրներին, քանի որ կան դեպքեր, երբ դատապարտյալն ինքը դեմ է լինում նման անդրադարձին: Նաեւ`իրենք գործում են «չվնասելու սկզբունքով»: Ասում է, շատ ավելի բարդ դեպքեր են հայտնաբերում եւ հնարավոր է, որ հրապարակային աշխատանքը խանգարի խնդրի լուծմանը: Արման Թաթոյանը տեղեկացրեց`գրանցել են դեպք, երբ ՄԻՊ-ի որոշումից հետո առողջական խնդիրներ ունեցող անձը ազատ է արձակվել:
Մանրամասները`տեսանյութում
Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց նաեւ ՄԻՊ-ի մարզային գրասենյակների եւ ներկայացուցիչների ավելացման անհրաժեշտությամբ: Այս հարցը մշտապես է քննարկվում եւ բավական օրախնդիր դարձավ Չինարիի ռմբակոծության հայտնի դեպքերից հետո: Օմբուդսմենն ասաց, որ Տավուշի եւ Շիրակի մարզերում պլանավորում են ներկայացուցիչներ ունենալ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ