«Չեմ կարծում, որ Իրանում տեղի ունեցածը ՀՀ-ի համար ավելացնում է ահաբեկչական վտանգը: Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս Իրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին, ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նա միաժամանակ ընդգծեց, որ հարեւան երկրներից, օրինակ, Թուրքիայում ծայրահեղ-իսլամական կառույցներ են գործում:
«Գործընթացներ են նկատելի նաեւ Ադրբեջանում: Դա խնդիր է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ այդ երկրների ղեկավարության համար»,-նշեց Սերգեյ Մինասյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ