Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը Սվիտալսկուն՝ «Դա մեր ներքին քաղաքականությանը միջամտելու փորձ է, որն անթույլատրելի է» (Տեսանյութ)

Հունիս 15,2017 14:44

«Ես կարծում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պետք է փոխվի, թե՝ ոչ, դա երկրի ներքին խնդիրն է, եւ որոշում է Ազգային ժողովը: Եթե պարոն Սվիտալսկին նման հայտարարությամբ հանդես է եկել, ես ծանոթ չեմ, ես կարծում եմ դա որոշակի փորձ է ներքին քաղաքականության մեր հարցերին միջամտելուն, ինչր համարում եմ անթույլատրելի: Անկախ նրանից՝ դա արվում է բարի, թե՝ այլ նպատակով»,-այսօր կառավարության նիստից հետո այսպիսի կարծիք հայտնեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով Aravot.am-ի այն դիտարկմանը, որ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել է, որ Հայաստանում ԿԸՀ կազմը պետք է փոխվի եւ այն պետք է դառնա ավելի արժանահավատ:

Հիշեցնենք, Սվիտալսկին այսօր ասել է՝ «ԿԸՀ-ի կազմում պետք է ներգրավվեն քաղհասարակության ներկայացուցիչներ եւ այլն: Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաեւ այն, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ եւ հանրային վստահությունը վայելող կառույցը»:

Պարոն Սվիտալսկին նաեւ ռեյտինգային ընտրահամակարգն է բացասական գնահատել, անդրադարձել է ընտրակաշառքի դեպքերին, ակնարկել է ՀՀԿ պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի «անկիրթ ու բռի» ժողովի մասին: Aravot.am-ի այս դիտարկմանն ի պատասխան՝ պարոն Հարությունյանն ասաց.«Ինչ վերաբերում է ռեյտինգային համակարգին, ես կարծում եմ, որ այս հարցը եւս քաղաքական հարց է եւ դրա վերաբերյալ իրենց կարծիքը եւ դիրքորոշումը արտահայտում են ոչ թե դեսպանները, այլ առաջին հերթին համապատասխան ոլորտի մասնագետները»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930