Թուրքիան ավարտել է 700 կմ-անոց պատի շինարարությունը Սիրիայի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքը, հայտնում է Hürriyet Daily News-ը:
Նշվում է, որ պատը կառուցվել է «Իսլամական պետության» ահաբեկիչների և Քրդական աշխատավորական կուսակցության անդամների ներթափանցումը Թուրքիա կանխելու համար:
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ թուրք-սիրիական սահմանին կտեղադրվեն լուսավորող համակարգեր, տեսահսկման սարքեր և սենսորներ: Ավելին, անվտանգությունն ապահովելու համար գործի կդրվեն դրոններ:
Իշիքը հավելել է, որ նմանատիպ պատի շինարարություն նախատեսվում է կառուցել Իրանի հետ սահմանին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ