Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Վրաստանում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգման և նրան ակնհայտորեն անօրինական ճանապարհով Ադրբեջան տեղափոխելու կապակցությամբ:
Եվրախորհրդարանն այսօր պատրաստվում է բանաձև ընդունել Մուխթարլիի և Ադրբեջանում մամուլի ազատության հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
Եվրամիությունը կոչ է արել Վրաստանի իշխանություններին ապահովել արագ, մանրակրկիտ, թափանցիկ ու արդյունավետ հետաքննություն լրագրողի անհետացման և նրան ապօրինի կերպով Ադրբեջանին փոխանցելու գործով, իսկ Ադրբեջանին՝ հանել մեղադրանքները Մուխթարլիի վրայից, ազատ արձակել նրան և թույլ տալ մեկնել Վրաստան ու միանալ իր ընտանիքին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ