Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը չի կարող ռազմական ճանապարհով ԼՂՀ-ն ազատել հայերից». Հովհաննես Իգիթյան (տեսանյութ)

Հունիս 15,2017 14:15

«Բանակցային գործընթացի կարգավիճակը փոխվել է: Ադրբեջանի դիրքորոշումը չի համընկնում որեւէ փաստաթղթի հետ, լինի դա Կազանյան, թե Մադրիդյան: Ադրբեջանն ասում է՝ ԼՂՀ-ում հայություն չպետք է լինի եւ հարցը ուզում է լուծել ռազմական ճանապարհով»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկայիս փուլին, ասաց միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը:

Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանի համար լուծել հակամարտությունը՝ նշանակում է հայերից ազատել ԼՂՀ-ն. «Սա հնարավոր չէ անել ռազմական ճանապարհով: Այդպես կարելի է հարյուր զոհ տալ, երկու գյուղ ավերել, բայց ոչ ավելին»:

Փորձագետը կարծում է, որ առաջիկայում էլ Ադրբեջանն ագրեսիվ գործողությունների կդիմի, իսկ թե ինչ ծավալի՝ դժվար է ասել:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանի դիտարկմանը, թե ժամանակն է, որ եռանախագահներն Ադրբեջանին սանձելու համար գործողությունների դիմեն, Հովհաննես Իգիթյանը նկատեց. «Մոնիթորինգի մեխանիզմների ներդրումն Ադրբեջանը մերժեց: Համանախագահների կողմից պետք է լինեն քաղաքական հայտարարություններ: Եթե դրանք էլ չազդեն, չեմ բացառում, որ խաղաղապահ ուժերի միջոցով փորձեն կողմերին բերել զինադադարի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930