Կյանքի 89-րդ տարում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը: Այս մասին հայտնում է kp.ru-ն՝ վկայակոչելով դերասանի ընկերոջը:
Վլադիմիր Իվանովի խոսքով՝ դերասանը մահացել է հիվանդանոցում, հանգիստ, քնած ժամանակ:
Հաղորդվում էր, որ փետրվարին Բատալովը վիրահատության էր ենթարկվել այն բանից հետո, երբ կոտրել էր ազդրի գլխիկը:
Բատալովը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մոսկվան արցունքներին չի հավատում», «Թռչում են կռունկները», «Շնիկով տիկինը» և այլն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ