Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են 55-ամյա Գագիկ Դումանյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 2870 Տ համարանիշի թիվ 47 համարի երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի, 54-ամյա Կարեն Գազարյանի վարած ВАЗ 21102 մակնիշի 34 ԼR 069 համարանիշի և 19-ամյա Սարգիս Կազախյանի վարած Mercedes մակնիշի 01 ՕC 019 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ВАЗ-ի վարորդը մեքենան այնպես արագ էր վարում, ասես արծիվը դուրս եկած լիներ որսի, ու ոթե չգերազանցեր սահմանված արագությունը, վթարը տեղի չէր ունենա։
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com –ի կայքում