Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտելիքահեն տնտեսությունն ու ՏՏ ոլորտները, ցավոք, դեռ իրական ծավալներ չունեն մեր տնտեսության ոլորտում. «168 ժամ»

Հունիս 15,2017 12:46

Շաբաթվա սկզբին կարկուտը յոթ գյուղի բերք ու բարիք ոչնչացրեց։ Անբարենպաստ եղանակը օթերևութաբանները կանխատեսել էին։ ԱԻՆ-ն էլ իր հերթին՝ հրապարակեց, որ բավարար քանակությամբ համազարկ է տվել։ Բայց դաշտերն ու այգիներն ավերվեցին։

Մինչ իշխանությունները խոսում են պատճառված վնասի հաշվարկման մասին, հուսահատված գյուղացիներն ավտոմայրուղիներ են փակում՝ համարելով, որ իրենց ձայնն իշխանություններին հասցնելու ավելի ազդեցիկ միջոց չունեն։

Ամեն տարի նույն դեժավյուն է։ Արդեն վաղուց ոչ ոք չի խոսում գյուղատնտեսության ոլորտում ապահովագրությունը զարգացնելու մասին։ Ապահովագրության ոլորտի մասնագետների կարծիքով՝ գյուղատնտեսության ոլորտն ամենառիսկայինն է համարվում բոլոր երկրներում։ Եվ կարելի է կանխատեսել, որ այն Հայաստանում մոտակա տարիներին լուրջ զարգացում չի ապրի։ ճիշտ այնպես, ինչպես կառավարությունը երբեք անհրաժեշտ քանակությամբ միջոցներ չի կարողանա հայթայթել-հավաքագրել գյուղացիներին նկատելի ծավալի փոխհատուցում հատկացնելու համար։

Այս տարի էլ, նախորդների նման, մի կողմից գյուղացիների խնդրանքն ենք լսելու վարկերի մարումները սառեցնելու, դրանց ու մյուս անհրաժեշտ մուծումները սուբսիդավորելու մասին։ Մյուս կողմից իշխանությունները փորձելու են հնարավորինս մշուշոտ խոստումներով հանդարտեցնել իրավիճակը։ Հետո հայտնի գործարար-օլիգարխ-քաղաքական գործիչն է իր հետ «աշխատող» գյուղացիների պարտքերի մի մասը «բաշխելու»։ Ու այս իրավիճակը կրկնվելու է ամեն տարի։

Մինչդեռ ժամանակն է հասկանալու, որ գիտելիքահեն տնտեսությունն ու ՏՏ ոլորտները, ցավոք, դեռ իրական ծավալներ չունեն մեր տնտեսության ոլորտում։ Հարկավոր է, ի վերջո, հաշվի նստել փաստի հետ։ 21-րդ դարի երկրորդ տասնամյակի ավարտին մեր երկրի ՀՆԱ-ում ամենամեծ մասնաբաժինն ունի գյուղատնտեսությունը։ Այն մեր տնտեսության ավանդական ճյուղ է, և այդ ոլորտի զարգացման հեռանկարն է դեռ երկար ժամանակ ապահովելու մեր տնտեսության իրական եկամուտը։ Մի՞թե կարելի է անվերջ համակերպվել «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» ասացվածքի հետ։ Ի վերջո, 21-րդ դարն է։

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930