Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում են՝ կա նաև տնայինների կատարման օնլայն ծառայություն. «168 ժամ»

Հունիս 15,2017 12:38

Երևանում մեծ թափով զարգանում է դասապատրաստողների ինստիտուտը։ Ի տարբերություն կրկնուսույցի, դասապատրաստողի գործը երեխային տնային հանձնարարությունների կատարման գործում օգնելն է։ Այստեղ էլ առանձին դեպքերում դասապատրաստողը պարզապես երեխայի փոխարեն մտածում է, կատարում առաջադրանքները, իսկ երեխան հաջորդ օրն ուսուցչին ցույց է տալիս ուրիշի կողմից կատարված տնայինը։ Հատկապես «Շախմատ», «Տեխնոլոգիա», «Մաթեմատիկա», «Ռուսաց լեզու» առարկաների տնայինները կատարվում են ընտանիքի անդամների, հարևանների և դասապատրաստողների կողմից։

Ասում են՝ կա նաև տնայինների կատարման օնլայն ծառայություն։ Ուղարկում եք համապատասխան խնդրի համարը և ձեր հեռախոսի միջոցով վճարելուց հետո ստանում եք լուծումը։

Արդարության տեսանկյունից հատկապես խնդրահարույց են այն դեպքերը, երբ ինքնուրույն աշխատած, բայց մի փոքր ավելի վատ աշխատանք կատարած երեխային ավելի ցածր են գնահատում, քան այն երեխային, ով ծանոթ-բարեկամների կատարած շքեղ աշխատանքը ներկայացնում է որպես իր աշխատանք, և ստանում բարձրագույն գնահատական, գովեստի խոսքեր։ Այդպիսի մի դեպքի մասին իմացա բոլորովին վերջերս։ Աշակերտներից մեկը, ով ինքնուրույն հսկայածավալ աշխատանք էր կատարել, ավելի ցածր թվանշան էր վաստակել, քան այն աշակերտը, ով պարզապես ներկայացրել էր ոլորտի մասնագետ հարազատների շքեղ դիզայնով կատարած աշխատանքը և արժանացել բարձրագույն գնահատականի։ Ո՞վ է ավելի բարձր թվանշանի արժանի, ինքնուրույն աշխատած, բայց մի փոքր ավելի վատ արդյունք ստացած սովորո՞ղը, թե՞ ուրիշի աշխատանքը ներկայացնողը։

Խաբեության ձևերն առաջիկայում ավելի են կատարելագործվելու, քանի որ օգտագործվում են նաև ժամանակակից տեխնոլոգիաները։ Իհարկե, նույն տեխնոլոգիաների միջոցով կարելի է այդ ամենը նաև կանխել։ Բայց առայժմ խաբեություններ բացահայտող տեխնոլոգիաները Հայաստանում ավելի հետ են մնում, քան խաբեություններին նպաստող տեխնոլոգիաները։

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930