Հայաստանում Ազգային ժողովն արդեն ընդունել է քրեական օրենսգրքի փոփոխությունները, համաձայն որոնց՝ հուլիսի 1-ից հետո պաշտոնյաների, դատավորների ու պատգամավորների կողմից չբացատրված հարստանալը կորակվի հանցագործություն։ Սակայն, ինչպես գլխի եք ընկնում, իշխանությունները իրենք իրենց համար թողել են օրենքը շրջանցելու հնարավորություն։
Հայաստանում թե՛ այժմ, եւ թե՛ քննարկվող փոփոխությունների արդյունքում պաշտոնյաները հայտարարագրում են միմիայն այն գույքը, որը գրանցված է իրենց եւ իրենց կանանց կամ ամուսինների անվամբ։ Դա հնարավորություն է տալիս «կեղտոտ» փողերով գնել թանկարժեք պալատներ, մեքենաներ ու ցանկացած այլ գույք՝ այն գրանցելով այլ անձանց (զոքանչի, սկեսրայրի, հարեւանի կամ թեկուզ վարորդի) անունով։
Եվ եթե 450 հազար դրամ աշխատավարձով պաշտոնյան բնակվի 1 միլիոն դոլարանոց սեփական տանը եւ շրջագայի կես միլիոն դոլարանոց Ռոլս-Ռոյսով, ապա կարող է դրանք հանգիստ գրանցել այլ անձի անունով եւ ասել. «ընկերոջս մաշնենա, տվելա քշեմ», խուսափելով այդ գույքը հայտարարագրելուց եւ դրա համար ապօրինի հարստացման մեղադրանքով դատվելուց։ Դուք կհարցնեք, թե ո՞րն է լուծումը։ Սակայն լուծումն արդեն ներդրված է եւ արդյունավետ կերպով գործում է Ուկրաինայում։
Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում