Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարական տվեց օրերս տեղացած ուժեղ կարկուտի կապակցությամբ: Կարեն Կարապետյանը հայտնեց, որ կարկուտի հետևանքով տուժել են Արմավիրի մի շարք համայնքների գյուղացիական տնտեսությունները:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և Արմավիրի մարզպետին՝ երեքօրյա ժամկետում ուսումնասիրել և ամփոփել կարկուտի հետևանքով պատճառված վնասները և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն և տեղեկանք:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ