Լրահոս
Օրվա լրահոսը

Սվիտալսկին հորդորեց ԿԸՀ-ի կազմը փոխել ու հասկացրեց, որ մարդիկ չեն վստահում ձեզ

Հունիս 15,2017 11:11

Այսօր ԵԽ-ն կազմակերպել էր «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը եւ հետագա քայլերը» թեմայով համաժողով: Այն ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել էր համաժողովը, համաֆինանսավորում է ԵՄ-ն:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասաց, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի մասնակցությունը քննարկմանը ցույց է տալիս իշխանությունների պատրաստակամությունը, որ ժողովրդավարական չափանիշները հաջողությամբ ներդրվեն ՀՀ-ում. «Այստեղ հավաքվածներից ոչ մեկը չի կարող ասել, որ վերջին ընտրությունները ՀՀ-ում եղան կատարյալ, ամբողջ լրջությամբ հայտարարել, որ ՀՀ-ն հասել է այն մակարդակին, որը պետք է, հասել է ժողովրդավարական ստանդարտների կատարելությանը: Սա դեռեւս գործընթաց է: Մենք, կարող ենք ասել, որ ճանապարհի գրեթե կեսին ենք: Պահանջվեց 25 տարի, որ գնանք այդ նպատակի ուղղությամբ: Ես գիտեմ, թե ինչ արտաքին եւ ներքին գործոններ են ձեւավորվել այս ճանապարհը, բավականին երկար՝ համեմատած այլ երկրների հետ, համեմատած նախկին ԽՍՀՄ երկրների հետ: Կարող ենք նաեւ ճանապարհը գնահատել դրական ՝ մյուս երկիրների հետ համեմատած: Սա թող գնահատեն պատմաբանները: Հաջորդ համապետական ընտրությունները բավականին հեռու են, ես այստեղ չեմ լինելու, շատ փորձագետներ այստեղ չեն լինելու, երեւի շատ բաներ մոռացված կլինեն, մինչեւ ՀՀ-ի շահակիրները պատրաստվեն հաջորդ ընտրությունների»,- կատակեց Սվիտալսկին:

Նա հույս հայտնեց, որ 2-3 տարի հետո, երբ Հայաստանը կմոտենա հաջորդ ընտրություններին, բավականին փոփոխություններ կլինեն մեր երկրում:

Սվիտալսկին նշեց, որ ՀՀ-ն «Ընտրական օրենսգրքի» քննարկման ընթացքում բավականին մեծ հաջողություն գրանցեց, երբ ընդդիմությունը եւ իշխող կոալիցիան որոշեցին նստել մեկ սեղանի շուրջ եւ քննարկել խնդիրները: Բայց ուղերձը պետք է հստակ լինի. «Կոնսենսուսը Ընտրական օրենսգրքի շուրջ ներառել է այդ օրենսգրքի սահմանափակ թվով կետեր: Կային կետեր, որ չընդունվեցին, դա այսպես կոչված ռեյտինգային ցուցակներն էին: Հայկական կողմը պետք է որոշի՝ արդյոք այդ ցուցակները աշխատեցի՞ն, թե՞ ոչ: Եկեք իլյուզիաներով չտառապենք, սա բավականին լուրջ խնդիր է: Բոլոր կողմերը պետք է գնան կոմպրոմիսի, որ գտնեն լուծում: Ես ունեմ իմ սեփական կարծիքը դրա վերաբերյալ, ես համոզված եմ, որ բոլոր հայերը պետք է քննարկեն խնդիրը: Իշխող ուժերը փորձում են «Ընտրական օրենսգիրքը» հարմարեցնել իրենց քաղաքական նպատակներին, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում սա բնական բնազդ է: Օգտագործում են տարրեր, որ իշխող կուսակցությունը օգտվի, իր շահերին ծառայի»:

Հետո Պյոտր Սվիտալսկին հորդորեց իշխանություններին. «Բարելավե՛ք «Ընտրական օրենսգիրքը», ընտրությունները ցույց տվեցին, որ բարելավման տեղ կա: Բայց արեք դա փոխըմբռնման ոգով: Երկրորդ ուղերձը վերաբերում Է հաստատություններին: ՀՀ-ում տեսանք, որ կարեւոր է հաստատությունների արժանահավատությունը: Հայերի համար ինչ է կարեւոր՝ երեք բան՝ ԿԸՀ-ն, որը ոչ միայն արդյունավետ է, այստեղ հանրորեն ուզում եմ իմ մեծագույն գնահատականը ասել՝ ԿԸՀ-ի արդյունավետ աշխատանքի հետ կապված, բայց խնդիրը միայն արդյունավետությունը չի, այլ՝ արժանահավատությունը: Խոսքը չի գնում միայն փաստերի մասին, այլ՝ ընկալումների: ԿԸՀ-ի կազմում պետք է ներգրավեն քաղհասարակության ներկայացուցիչներ եւ այլն: Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաեւ այն, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ եւ հանրային վստահությունը վայելող կառույցը»:

Սվիտալսկին իր ելույթում անդրադարձավ նաեւ ընտրակաշառքի դեպքերին՝ հստակ ուղերձ հղելով իշխանություններին, նաեւ ակնարկեց ՀՀԿ պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի «անկիրթ ու բռի» ժողովի մասին: Այս մասին մանրամասները՝ ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930